Աշխատակիցներ

Արթուր Հարությունյան
Տնօրեն, բաժնետեր

Արթուր Հարությունյանը շուրջ 20 տարվա փորձառություն ունի հաշվապահական հաշվառման և խորհրդատվության բնագավառում ինչպես մասնավոր, այնպես էլ պետական ոլորտներում: Նա ունի հաշվապահական հաշվառման և աուդիտի դասավանդման երկարամյա փորձառություն ՀՀ առաջատար բուհերում: 2002 թվականից հանդիսանում է Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի (ՀՀԱԱ) խորհրդի անդամ և Կրթության և որակավորման հանձնաժողովի նախագահ, իսկ 2014 թ.-ին ընտրվել է՝ որպես ՀՀԱԱ նախագահի տեղակալ:

Տնօրենների հայկական ինստիտուտի համահիմնադիր և խորհրդի անդամ է (2015-2021), իսկ 2017-ից` Փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգազման ազգային կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ: 2008 թ. նշանակվել է ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված ՀՀ-ում Հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտների բարեփոխումների հանձնաժողովի անդամ:

Ընդգրկված է եղել Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների (ՖՀՄՍ) և դրանց հետագա փոփոխությունների (2012-2013, 2019) պաշտոնական հայերեն թարգմանության գործընթացում՝ որպես ՖՀՄՍ-ների թարգմանության վերանայող հանձնախմբի փորձագետ, վերանայման հանձնախմբի ենթախմբի ղեկավար (2009): ՀՀ-ում ՖՀՄՍ-ները կիրառող, ինչպես նաև ՓՄԿ ՖՀՄՍ-ն կիրառող կազմակերպությունների համար հաշվային պլանների և դրանց կիրառման հրահանգների հեղինակն է (2011-2012):

Ակտիվորեն ներգրավված է եղել ՀՀ-ում հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտների բարեփոխումներում 1998-2003 թթ.՝ որպես ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հաշվապահական հաշվառման և աուդիտի մեթոդաբանության վարչության պետ: Այդ պաշտոնում նա ձեռնամուխ է եղել ոլորտի բարեփոխումներին ու կարգավորմանն ուղղված հայեցակարգերի, կառավարության որոշումների, օրենքների և այլ իրավական ակտերի նախագծերի մշակմանը, այդ թվում` հաշվապահական հաշվառման մասին, աուդիտորական գործունեության մասին, դրամարկղային գործառնությունների մասին ՀՀ օրենքների, դրանցից բխող կարգերի և կանոնակարգերի մշակմանը, ՀՀՄՍ-ների հիման վրա ՀՀ հաշվապահական հաշվառման ստանդարտների մշակմանը, վերջիններիս հիման վրա նոր հաշվային պլանի և ֆինանսական հաշվետվությունների նոր ձևերի մշակմանը, ինչպես նաև մի շարք պետական ձեռնարկություններում նշված ստանդարտների և հաշվային պլանի փորձնական ներդրման գործընթացի կազմակերպմանն ու վերահսկմանը: Այդ տարիներին Արթուր Հարությունյանն ակտիվ դերակատարում է ունեցել հաշվապահների որակավորման գործընթացում` մշակելով որակավորման գործընթացի կազմակերպման կանոնակարգերը, որակավորման ծրագիրն ու քննությունների հարցաշարերը: Նա ներգրավված է եղել նաև ՀՀ-ում աուդիտորական կազմակերպությունների լիցենզավորման գործընթացում` հանդիսանալով ՀՀ ՖԷՆ լիցենզավորման հանձնաժողովի նախագահ: 2006 թվականից «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ բաժնետեր է և տնօրենը: 

Նաիրի Ադամյան
Փոխտնօրեն, բաժնետեր

Նաիրի Ադամյանն ունի ավելի քան 15 տարվա փորձառություն հաշվապահության և խորհրդատվության բնագավառում: 2007 թվականին ընտրվել է Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի վերստուգիչ հանձնաժողովի նախագահ (2012 թվականին վերընտրվել և պաշտոնավարում է առ այսօր): Նա ունի ՀՀ էներգետիկայի, հանքարդյունաբերության, առևտրի և արտադրության ոլորտների կազմակերպություններին հաշվապահական և խորրհրդատվական ծառայությունների մատուցման հսկայական փորձ: Նաիրի Ադամյանն ունի հաշվապահական հաշվառման և աուդիտի մասնագիտությամբ տնտեսագետի որակավորում և հանդիսանում է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից որակավորված աուդիտոր: Նաիրի Ադամյանն իր մասնագիտական խորը գիտելիքներով, փորձառությամբ և անձնական նվիրվածությամբ մեծ ներդրում ունի «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ի հաշվապահական և խորհրդատվական նախագծերում: Նա մեծագույն հանձնառությամբ նպաստում է աուդիտի պատվերների օպտիմալ պլանավորմանը և արդյունավետության բարձրացմանը: Նաիրի Ադամյանի փորձառությունը տարածվում է նաև բիզնես խորհրդատվության, համալիր ուսումնասիրության և ֆինանսական հաշվառման ոլորտներում:

Արտակ Նահապետյան
Գործընկեր, Հաշվապահական ծառայությունների ղեկավար

Արտակ Նահապետյանը «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ին է միացել 2004 թվականից և այդ ընթացքում կուտակել է հաշվապահական հաշվառման համակարգերի մշակման, ներդրման, վերականգնման ու վարման հսկայական փորձառություն: Նա խորապես տիրապետում է մետաղամշակման արտադրության, առևտրի, հանրային սննդի, շինարարության և կրթության ոլորտներում կառավարչական, ֆինանսական ու հարկային հաշվառումների նրբություններին:

Մինչև «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ին միանալը, Արտակն աշխատել է «Հայկական Ծրագրեր» ընկերությունում՝ որպես «ՀԾ-հաշվապահական համակարգերի» սպասարկման բաժնի խորհրդատու:

Արտակը Հայաստանի ֆրանսիական համալսարանում, Հաշվապահության ուսուցման միջազգային կենտրոնում, Հաշվապահական միջազգային բիզնես կենտրոնում դասավանդել է «Հաշվապահական հաշվառումը համակարգչային ծրագրերի կիրառմամբ» առարկան:

2001 թ. ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի մագիստրատուրան` ստանալով տնտեսագիտության մագիստրոսի աստիճան:

Արտակ Նահապետյանը ՀՀ ֆինանսների նախարարության կողմից որակավորված աուդիտոր է: Հայաստանի հաշվապահների և աուդիտորների (ՀՀԱԱ) լիիրավ անդամ է և անդամակցում է ՀՀԱԱ հարկային հարցերի մասնագիտական հանձնաժողովին:

Սյուզաննա Բիլյան
Հաշվապահական և հարկային ծառայությունների մենեջեր

Սյուզաննա Բիլյանը աշխատում է «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ի հարկային և խորհրդատվական ծառայությունների բաժնում 2012 թ. մայիսից:

Ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան) Ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետի Ազգային տնտեսագիտության բաժինը՝ մակրոէկոնոմիկա մասնագիտությամբ:

Սյուզաննա Բիլյանը մասնագիտացել է արտադրության և արտահանող ընկերությունների հաշվապահական հաշվառման ոլորտում: Հաջողությամբ իրականացnւմ է մի շարք հաշվապահական հաշվառման համակարգերի ներդրման և կառուցման նախագծեր ՏՏ, շինարարական, գյուղատնեսական և այլ ոլորտներում:

Գայանե Վարդանյան
Ֆինանսական կազմակերպությունների մենեջեր

Գայանեն «Էյ-ԷՆ աուդիտ» ՓԲԸ թիմին 2020թ․-ի հունվարից՝ նախ որպես աուդիտոր, այնուհետև անցում է կատարել հաշվապահական և հարկային ծառայությունների բաժին: Ներկայումս նա ավագ խորհրդատու է այդ բաժնում և կոորդինացնում է ֆինանսական հատվածի կազմակերպություններին մատուցվող ծառայությունները: Նախքան «Էյ-ԷՆ աուդիտ» ՓԲԸ–ին միանալը, Գայանեն կուտակել է զգալի մասնագիտական փորձ ավելի քան 13 տարի) ինչպես ֆինանսական, այնպես էլ իրական հատվածներում (որպես արժեթղթերով գործարքների գլխավորմասնագետ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում, որպես գլխավոր հաշվապահ «Ալֆասեքյուրիթիզ» ՍՊԸ-ում և  «Պրիվատ Ինվեստ» ՓԲԸ ներդրումային ընկերությունում, և որպես հաշվապահ «Ար և Ար Քընսթրաքշն»  ՓԲԸ-ում)։

2005 թվականին Գայանեն ավարտել է Երևանի Պետական Տնտեսագիտական համալսարանի Արժեթղթերիշուկայի կառավարում և վերլուծություն բաժինը։ Գայանեն նաև ունի Արդյունաբերական ճարտարագիտության և համակարգերի կառավարման մագիստրոսի աստիճան Հայաստանի ամերիկյան համալսարանից:

Նա 2014 թվականից ACCA-ի ուսանող է և մինչ օրս հանձնել է F1-F9 մակարդակի քննությունները։ Նաստացել է ներդրումային ընկերությունների պահառուի և ներդրումային ֆոնդի պահառուի որակավորման վկայականներ, ինչպես նաև ներդրումային ընկերության ներքին աուդիտի, գլխավոր հաշվապահի, արժեթղթերի շուկայի դիլերի որակավորման վկայականներ ՀՀ ԿԲ կոմից։

2022 թվականի հունվարից որպես աուդիտոր անդամակցում է Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի:

Hakob V.
Հակոբ Վարդանյան
Հաշվապահական և հարկային ծառայությունների մենեջեր

Հակոբ Վարդանյանը «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ին է միացել 2017 թվականից: Աշխատում է թեթև արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության, առևտրի և ծառայությունների ոլորտներում:

Մինչ «Էյ-Էն Աուդիտ»-ին միանալը Հակոբն աշխատել է «Արտ-Լար» ֆինանսական և հաշվապահական ընկերությունում՝ որպես հաշվապահական խմբի ղեկավար: Մինչ այդ փորձառություն է ձեռք բերել նաև ՀՀ բանկային համակարգում: 

2007 թ. ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ ստանալով տնտեսագետի որակավորում:

ՀՀ ֆինանսների նախարարության կողմից որակավորված հաշվապահ է: Ունի փորձագետ հաշվապահի որակավորում` տրված Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի կողմից  (2022թ.)

Նա սահուն տիրապետում է ռուսերենին և ունի բավականաչափ աշխատանքային գիտելիքներ անգլերենով:

Հովսեփ Հովսեփյան
Հաշվապահական և հարկային ծառայությունների մենեջեր

Հովսեփը 2014թ. ապրիլից հոկտեմբեր ամիսներին Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) «Երիտասարդների առաջխաղացման արահետ» զարգացման ծրագրի շրջանակներում աշխատանքային պրակտիկա է անցել «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ում և 2014 թ. հոկտեմբեր ամսից դարձել է «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ի հարկային և խորհրդատվական ծառայությունների բաժնի աշխատակից:

2014թ. նա ավարտել է Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանը տնտեսագիտության բակալավրի աստիճանով՝ բիզնեսի կազմակերպում մասնագիտությամբ:

2016թ․ ավարտել է Հաշվապահության Ուսուցման Միջազգային Կենտրոնի մագիստրատուրան՝ ստանալով մագիստրոսի կոչում հաշվապահական հաշվառում և աուդիտ մասնագիտությամբ:

Ունի վճարա-հաշվարկային կազմակերպությունների գլխավոր հաշվապահի որակավորման վկայական` տրված ՀՀ կենտրոնական բանկի կողմից (2021թ.) և փորձագետ հաշվապահի որակավորում` տրված Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի կողմից  (2022թ.):

 

ԱՐՄԻՆԵ ԱՍՈՅԱՆ
Ավագ աուդիտոր

Արմինեն միացել է «Էյ-ԷՆ Աուդիտ» ՓԲԸ-ի թիմին 2021թ․ մարտից՝ որպես ավագ աուդիտոր։ Նախքան դա, նա ավելի քան 5 տարի կուտակել է մասնագիտական փորձ ինչպես հայկական,այնպես էլ մեծ քառյակի աուդիտորական կազմակերպություններում։ Արմինեն ներգրավված է եղել խոշոր ֆինանսական և արդյունաբերական կազմակերպությունների աուդիտի իրականացման նախագծերում։

2016 թվականին նա գերազանցությամբ ավարտել է Հայաստանի պետականի տնտեսագիտական համալսարանի «Կառավարում» բաժինը՝ ստանալով տնտեսագետի որակավորում։ Արմինեննաև ունի «Ձեռնարկությունների տնտեսագիտության և կառավարման» մագիստրոսի աստիճան նույն համալսարանից (2018):

Նա& 2018 թվականից ACCA-ի ուսանող է և մինչ օրս հանձնել է է F1-F մակարդակի քննությունները։

Մելորա Մեյրոյան
Գլխավոր հաշվապահ
Սոնա Ասլանյան
Գործավար-ռեֆերենտ
Վեհանուշ Մարդանյան
Հաշվապահ

Վեհանուշ Մարդանյանը միացել է Էյ-Էն Աուդիտ ՓԲԸ-ի թիմին 2019 թվականի հունիսից` որպես որպես հաշվապահի օգնական` հաշվապահական և հարկային ծառայությունների բաժնում:

Վեհանուշն ավարտել Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը 2017թ․-ին` ստանալով տնտեսագիտության բակալավրի աստիճան: 2019թ. նույն համալսարանում ստացել է նաև մագիստրոսի աստիճան՝ հաշվապահական հաշվառում և հարկում մասնագիտացմամբ։

Ներկայումս Վեհանուշը ներգրավված է ֆինանսական և ներդրումային ոլորտների կազմակերպություններին հաշվապահական ծառայությունների մատուցման գործում:

Տիրուհի Դարբինյան
Աուդիտոր-օգնական

Տիրուհի Դարբինյանը միացել է «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ին 2015թ.-ին՝ որպես աուդիտորի օգնական: Իր 10-ամյա աշխատանքային փորձառնություն ընթացքում աշխատելով տարբեր բնագավառներում գործունեություն ծավալող ընկերություններում՝ Տիրուհին տիրապետում է արտադրության, կրթության, առևտրի ոլորտի հարկային, ֆինանսական, կառավարչական հաշվառման կանոններին ու սկզբունքներին:
2006թ.-ին ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի մագիստրատուրան՝ ստանալով տնտեսագիտության մագիստրոսի աստիճան:
Տիրուհի Դարբինյանը ՀՀ ֆինանսների նախարարության, ինչպես նաև ՀՀԱԱ կողմից որակավորված աուդիտոր է և վերջինիս լիիրավ անդամ:

 

Շուշան Բաղդասարյան
Հաշվապահ

Շուշան Բաղդասարյանը միացել է «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ի թիմին 2020 թվականի օգոստոսին՝ որպես մասնագետ` ֆինանսական և ներդրումային ոլորտների կազմակերպություններին հաշվապահական ծառայությունների մատուցման բաժնում։ Նախքան «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ին միանալը նա աշխատել է «Ամերիաբանկ» ՓԲԸ Ֆինանսական և գործառնական դեպարտամենտում:

2015թ. ընդունվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետը և 2019թ. ավարտել է` ստանալով ֆինանսիստի բակալավրի աստիճան: Այնուհետև շարունկաել է ուսումը նույն համալսարանի բանկային գործունեության կազմակերպում մասնագիտության մագիստրատուրայում և 2021թ. ստացել մագիստրոսի աստիճան:

2022թ.-ից Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի որակավորման ծրագրի մասնակից է:

Հարություն Մայիլյան
Հաշվապահ

Հարություն Մայիլյանը միացել է «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ի թիմին 2020թ. մարտից՝որպես հաշվապահ: Մինչև այդ նա ձեռք է բերել շուրջ երեք տարվա մասնագիտական փոձրառություն` հաշվապահական ծառայություններ մատուցող և շինարարական կազմալերպություններում (նաև որպես գնումների համակարգող):

Հարությունը 2018թ. ավարտել Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանը` հաշվապահական հաշվառման մասնագիտությամբ: 2020թ. ավարտել է նույն համալսարանի հաշվապահական հաշվառում և աուդիտ ֆակուլտետի մագիստրատուրան՝ ստանալով մագիստորսի աստիճան:

Հարությունը մշտապես ձգտում է խորացնել և կատարելագործել մասնագիտական գիտելիքները և հմտությունները: 2019թ-ից մասնակցում է Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի որակավորման ծրագրին և հաջողությամբ հանձնել է «ֆինանսական հաշվառում» դասընթացի քննությունը:

Անետա Սարխոշյան
Հաշվապահ

Անետա Սարխոշյանը 2019թ. մայիսից աշխատանքային պրակտիկա է անցել «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ում, իսկ արդեն մեկ ամիս անց հիմնական աշխատանքի ընդունվել նույն ընկերության հաշվապահական ծառայությունների բաժնում՝ որպես հաշվապահ-օգնական:

2015թ. Անետան ընդունվել է Երևանի Պետական Համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ և 2019թ. ստացել տնտեսագիտության բակալավրի աստիճան։ 2021թ. Անետան նույն համալսարանից ստացել է մագիստրոսի կոչում՝ հաշվապահություն և աուդիտ մասնագիտացմամբ:

Արամ Հովհաննիսյան
Հաշվապահ

Արամ Հովհաննիսյանն աշխատում է «Էյ-Էն Աուդիտ ՓԲԸ-ի հաշվապահական և հարկային ծառայությունների բաժնում`2020թ.-ի փետրվարից:

Արամը 2016թ-ից ուսանում է Հյուսիսային Համալսարանի Ընդհանուր տնտեսագիտություն և կառավարում ֆակուլտետում: 2013-2016թթ. սովորել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ա. Քոչինյանի անվան գյուղատնտեսական քլեջում` հաշվապահական հաշվառում և աուդիտ մասնագիտացմամբ:

2017-2019թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում որպես ժամկետային զինծառայող:

Նելլի Զատիկյան
Հաշվապահ-օգնական

Նելլի Զատիկյանը աշխատանքային փորձառություն է անցել «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ում և 2 ամիս անց՝ 2021 թվականի օգոստոսին աշխատանքի է ընդունվել նույն կազմակերպության հաշվապահական և հարկային ծառայությունների բաժնում՝ որպես հաշվապահ-օգնական։

Նելլի Զատիկյանը ավարտել է Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի հաշվապահական հաշվառում և հարկում ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի աստիճան։

Քրիստինա Արամյան
Հաշվապահ-օգնական

Քրիստինա Արամյանը 2020թ. նոյեմբերից հիմնական աշխատանքի է ընդունվել է «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ում հաշվապահական ծառայությունների բաժնում՝ որպես հաշվապահ-օգնական: 2015թ. Քրիստինան ընդունվել է Երևանի պետական համալսարանի «Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ և 2019թ. ստացել տնտեսագիտության բակալավրի աստիճան։ Ուսումն ավարտելուց հետո անցել է եռամսյա հաշվապահական դասընթաց Հաշվապահության ուսուցման միջազգային կենտրոն կրթական հիմնադրամում:

 

Տնօրեն, բաժնետեր
Փոխտնօրեն, բաժնետեր
Գործընկեր, Հաշվապահական ծառայությունների ղեկավար
Հաշվապահական և հարկային ծառայությունների մենեջեր
Ֆինանսական կազմակերպությունների մենեջեր
Hakob V.
Հաշվապահական և հարկային ծառայությունների մենեջեր
Հաշվապահական և հարկային ծառայությունների մենեջեր
Ավագ աուդիտոր
Գլխավոր հաշվապահ
Գործավար-ռեֆերենտ
Աուդիտոր-օգնական
Հաշվապահ-օգնական
Հաշվապահ-օգնական