Արթուր Հարությունյան

Արթուր Հարությունյան
Տնօրեն, բաժնետեր

Արթուր Հարությունյանը շուրջ 20 տարվա փորձառություն ունի հաշվապահական հաշվառման և խորհրդատվության բնագավառում ինչպես մասնավոր, այնպես էլ պետական ոլորտներում: Նա ունի հաշվապահական հաշվառման և աուդիտի դասավանդման երկարամյա փորձառություն ՀՀ առաջատար բուհերում: 2002 թվականից հանդիսանում է Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի (ՀՀԱԱ) խորհրդի անդամ և Կրթության և որակավորման հանձնաժողովի նախագահ, իսկ 2014 թ.-ին ընտրվել է՝ որպես ՀՀԱԱ նախագահի տեղակալ:

Տնօրենների հայկական ինստիտուտի համահիմնադիր և խորհրդի անդամ է (2015-2021), իսկ 2017-ից` Փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգազման ազգային կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ: 2008 թ. նշանակվել է ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված ՀՀ-ում Հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտների բարեփոխումների հանձնաժողովի անդամ:

Ընդգրկված է եղել Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների (ՖՀՄՍ) և դրանց հետագա փոփոխությունների (2012-2013, 2019) պաշտոնական հայերեն թարգմանության գործընթացում՝ որպես ՖՀՄՍ-ների թարգմանության վերանայող հանձնախմբի փորձագետ, վերանայման հանձնախմբի ենթախմբի ղեկավար (2009): ՀՀ-ում ՖՀՄՍ-ները կիրառող, ինչպես նաև ՓՄԿ ՖՀՄՍ-ն կիրառող կազմակերպությունների համար հաշվային պլանների և դրանց կիրառման հրահանգների հեղինակն է (2011-2012):

Ակտիվորեն ներգրավված է եղել ՀՀ-ում հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտների բարեփոխումներում 1998-2003 թթ.՝ որպես ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հաշվապահական հաշվառման և աուդիտի մեթոդաբանության վարչության պետ: Այդ պաշտոնում նա ձեռնամուխ է եղել ոլորտի բարեփոխումներին ու կարգավորմանն ուղղված հայեցակարգերի, կառավարության որոշումների, օրենքների և այլ իրավական ակտերի նախագծերի մշակմանը, այդ թվում` հաշվապահական հաշվառման մասին, աուդիտորական գործունեության մասին, դրամարկղային գործառնությունների մասին ՀՀ օրենքների, դրանցից բխող կարգերի և կանոնակարգերի մշակմանը, ՀՀՄՍ-ների հիման վրա ՀՀ հաշվապահական հաշվառման ստանդարտների մշակմանը, վերջիններիս հիման վրա նոր հաշվային պլանի և ֆինանսական հաշվետվությունների նոր ձևերի մշակմանը, ինչպես նաև մի շարք պետական ձեռնարկություններում նշված ստանդարտների և հաշվային պլանի փորձնական ներդրման գործընթացի կազմակերպմանն ու վերահսկմանը: Այդ տարիներին Արթուր Հարությունյանն ակտիվ դերակատարում է ունեցել հաշվապահների որակավորման գործընթացում` մշակելով որակավորման գործընթացի կազմակերպման կանոնակարգերը, որակավորման ծրագիրն ու քննությունների հարցաշարերը: Նա ներգրավված է եղել նաև ՀՀ-ում աուդիտորական կազմակերպությունների լիցենզավորման գործընթացում` հանդիսանալով ՀՀ ՖԷՆ լիցենզավորման հանձնաժողովի նախագահ: 2006 թվականից «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ բաժնետեր է և տնօրենը: