Լիլիթ Հարությունյան

Լիլիթ Հարությունյան
Աուդիտի մենեջեր

Լիլիթը միացել է «Էյ-ԷՆ Աուդիտ» ՓԲԸ-ի թիմին 2024թ․ մայիսին՝ որպես Աուդիտի մենեջեր։ Մինչ այդ, ավելի քան 12 տարի նա կուտակել է մասնագիտական փորձ Մեծ քառյակի աուդիտորական կազմակերպություներից մեկում։ Այդ տարիների ընթացքում Լիլիթը ներգրավված է եղել խոշոր ֆինանսական և արդյունաբերական կազմակերպությունների աուդիտի իրականացման նախագծերում՝ աշխատելով ընկերության Երևանի, Մոսկվայի, Նյու Յորքի և Պրահայի գրասենյակներում։

2010 թվականին նա գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը՝ ստանալով տնտեսագետի որակավորում։ Լիլիթը նաև ունի Գործարար կառավարման մագիստրոսի աստիճան նույն համալսարանից (շնորհվել է գերազանցության դիպլոմ):

2024 թվականին Լիլիթը ստացել է աուդիտորի որակավորման վկայական Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատից: Լիլիթը նաև հանդիսանում է ACCA ուսանող։