Արտակ Նահապետյան

Արտակ Նահապետյան
Գործընկեր, Հաշվապահական ծառայությունների ղեկավար

Արտակ Նահապետյանը «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ին է միացել 2004 թվականից և այդ ընթացքում կուտակել է հաշվապահական հաշվառման համակարգերի մշակման, ներդրման, վերականգնման ու վարման հսկայական փորձառություն: Նա խորապես տիրապետում է մետաղամշակման արտադրության, առևտրի, հանրային սննդի, շինարարության և կրթության ոլորտներում կառավարչական, ֆինանսական ու հարկային հաշվառումների նրբություններին:

Մինչև «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ին միանալը, Արտակն աշխատել է «Հայկական Ծրագրեր» ընկերությունում՝ որպես «ՀԾ-հաշվապահական համակարգերի» սպասարկման բաժնի խորհրդատու:

Արտակը Հայաստանի ֆրանսիական համալսարանում, Հաշվապահության ուսուցման միջազգային կենտրոնում, Հաշվապահական միջազգային բիզնես կենտրոնում դասավանդել է «Հաշվապահական հաշվառումը համակարգչային ծրագրերի կիրառմամբ» առարկան:

2001 թ. ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի մագիստրատուրան` ստանալով տնտեսագիտության մագիստրոսի աստիճան:

Արտակ Նահապետյանը ՀՀ ֆինանսների նախարարության կողմից որակավորված աուդիտոր է: Հայաստանի հաշվապահների և աուդիտորների (ՀՀԱԱ) լիիրավ անդամ է և անդամակցում է ՀՀԱԱ հարկային հարցերի մասնագիտական հանձնաժողովին: