Հակոբ Վարդանյան

Հակոբ Վարդանյանը «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ին է միացել 2017 թվականից: Աշխատում է թեթև արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության, առևտրի և ծառայությունների ոլորտներում:
Մինչ «Էյ-Էն Աուդիտ»-ին միանալը Հակոբն աշխատել է «Արտ-Լար» ֆինանսական և հաշվապահական ընկերությունում՝ որպես հաշվապահական խմբի ղեկավար: Մինչ այդ փորձառություն է ձեռք բերել նաև ՀՀ բանկային համակարգում:
2007 թ. ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ ստանալով տնտեսագետի որակավորում:
ՀՀ ֆինանսների նախարարության կողմից որակավորված հաշվապահ է: Ունի փորձագետ հաշվապահի որակավորում` տրված Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի կողմից (2022թ.):
Նա սահուն տիրապետում է ռուսերենին և ունի բավականաչափ աշխատանքային գիտելիքներ անգլերենով: