«Էյ-Էն Աուդիտ»-ը միացել է «Հայաստանում բիզնեսի էթիկայի և համապատասխանության նախաձեռնության մասին հռչակագրին

03/12/2019

Ուրախությամբ հայտնում ենք, որ «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ն միացել է «Հայաստանում բիզնեսի էթիկայի և համապատասխանության նախաձեռնության մասին հռչակագրին` Միջազգային Մասնավոր Ձեռնարկատիրության Կենտրոնի կողմից աջակցվող և Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի, Երևանի առևտրաարդյունաբերական պալատի և իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից իրականացվող «Հայաստան. հակակոռուպցիոն վարվելակերպի խրախուսումը և բարեփոխումները» ծրագրի շրջանակում:

Հռչակագիրը դիտում ենք որպես հակակոռուպցիոն հավաքական գործողությունների ելակետ, իսկ դրան մեր միանալը` որպես «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ի հակակոռուպցիոն հանձնառություն` լինելու թափանցիկ, բարեվարք, ազնիվ ու կառավարելու իր կորպորատիվ հեղինակությունը:

Մենք կոչ ենք անում մեր գործընկերներին նույնպես միանալու այս հռչակագրին: