Թափուր աշխատատեղեր

Իսկ Դուք հետաքրքրվա՞ծ եք աշխատելու մի ընկերությունում, որն աուդիտի, հարկային, հաշվապահության և խորհրդատվության ոլորտում ծառայություններ է մատուցում փոքր, միջին և խոշոր կազմակերպությունների:

Մեր ընկերության ներսում Դուք կհամալրեք մեր կրթման համակարգը, որտեղ թիմային աշխատանքն ու համագործակցությունը խրախուսվում են, գերազանցությունը հատուցվում է, իսկ ուրույնությունը արժևորվում: Մենք առաջարկում ենք կարիերայի աճի ճկուն մոդել, որը Ձեզ կընձեռի մարտահրավերային մեծ հնարավորություններ: Մենք մեր աշխատակիցներին առաջարկում ենք շարունակական կրթում, զարգացում և ուղղորդում:

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ

Հաստիք. Հաշվապահ

Աշխատաժամանակ. Լրիվ դրույք

Աշխատանքի ընդունման չափանիշներ. Բոլոր հետաքրքրված  և որակավորված թեկնածուներ

Աշխատանքի վայր. Երևան, Հայաստան

Աշխատանքի նկարագիր. «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ն փնտրում է հաշվապահի, ով կիրականացնի հաճախորդների հաշվապահական ընթացակարգերի, հարկերի, ինչպես նաև ֆինանսական, կառավարչական և կարգավորող հաշվետվությունների հետ կապված պարտականություններն ու գործառույթները։

Աշխատանքային պարտականություններ.

- Կատարել հարկային հաշվարկներ և ներկայացնել հարկային հաշվետվություններ;

- Իրականացնել հաշվապահական և ֆինանսական վերլուծություններ;

- Պատրաստել հաշվապահական կառավարչական հաշվետվություններ;

-Վերահսկել և վերանայել հաշվապահական հաշվետվությունների ճշգրտությունը և ամբողջականությունը;

- Իրականացնել ամենօրյա հաշվապահական գործառույթները;

- Կատարել պահանջվող այլ հարակից աշխատանքներ ու պարտականություններ։

Պահանջվող որակավորումներ.

-Բարձրագույն կրթություն տնտեսագիտություն, ֆինանսներ կամ հաշվապահություն մասնագիտությամբ;

-Հաշվապահության/աուդիտի/ֆինանսների բնագավառում աշխատանքային փորձ;

- Հարկային օրենսդրության և կարգերի, ինչպես նաև ՖՀՄՍ-երի կիրառման իմացություն;

- ՀՀ ԿԲ կանոնակարգերի իմացությունը ցանկալի է;

- Հաշվապահական որակավորումը (ՀՀԱԱ, ACCA և այլն) կդիտվի որպես առավելություն;

- Ռուսերենի և անգլերենի լավ իմացություն;

- Համակարգչային գիտելիքներ. Microsoft Office, Հայկական ծրագրեր (ՀԾ) և 1C;

- Ուժեղ միջանձնային և հաղորդակցման հմտություններ, թիմում աշխատելու ունակություն;

- Նախաձեռնող և ճկուն անձնավորություն բարձր պատասխանատվության զգացումով;

- Վերլուծական մտածողություն;

- Նոր բաներ սովորելու ցանկություն;

- Արագ փոփոխվող միջավայրում կողմնորոշվելու կարողություն;

- Ուշադրություն մանրամասների և ճշգրտության նկատմամբ:

Վարձատրություն/Աշխատավարձ. Հմտություններին և փորձին համապատասխան

Հարցաթերթիկ

Files must be less than 10 MB.
Allowed file types: gif jpg png pdf doc docx ppt pptx xls xlsx.