Տիրուհի Դարբինյան

Տիրուհի Դարբինյանը միացել է «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ին 2015թ.-ին՝ որպես աուդիտորի օգնական: Իր 10-ամյա աշխատանքային փորձառնություն ընթացքում աշխատելով տարբեր բնագավառներում գործունեություն ծավալող ընկերություններում՝ Տիրուհին տիրապետում է արտադրության, կրթության, առևտրի ոլորտի հարկային, ֆինանսական, կառավարչական հաշվառման կանոններին ու սկզբունքներին:
2006թ.-ին ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի մագիստրատուրան՝ ստանալով տնտեսագիտության մագիստրոսի աստիճան:
Տիրուհի Դարբինյանը ՀՀ ֆինանսների նախարարության, ինչպես նաև ՀՀԱԱ կողմից որակավորված աուդիտոր է և վերջինիս լիիրավ անդամ: