Արգամ Աբրահամյան

Արգամ Աբրահամյան
Հաշվապահ

Արգամ Աբրահամյանը 2012-2014 թթ. ՀՀ զինված ուժերում իր ծառայությունն ավարտելուց հետո, 2015 թ. մարտից` միացել է «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ի թիմին` նախ որպես հաշվապահի օգնական հարկային և խորհրդատվական ծառայությունների բաժնում: Ներկայումս նա ավագ խորհրդատու է և համակարգում է ֆինանսական ոլորտի կազմակերպություններին մատուցվող ծառայությունները:
2012 թ.-ին Արգամն ավարտել է Հայաստանի պետական ագրարային համալսարանը՝ ստանալով տնտեսագիտության բակալավրի աստիճան հաշվապահական հաշվառում և աուդիտ մասնագիտությամբ: 2016 թ. ավարտել է «Ֆինանսաբանկային Կենտրոն» Հիմնադրամի կողմից կազմկերպված «Բանկային մասնագետների պատրաստման» դասընթացը: Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի որակավորման ծրագրի մասնակից է և հանձնել է «Ֆինանսական հաշվառման հիմունքներ», «Ֆինանսաական տեղեկատվություն կառավարման համար», «Հարկային օրենսդրություն» և «Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում» առարկաների քննությունները: Ունի ՀՀ ԿԲ կողմից տրամադրված «Ներդրումային ընկերությունների գլխավոր հաշվապահի» և «Ներդրումային ֆոնդերի կառավարիչների գլխավոր հաշվապահի» որակավորումներ: