Անուշ Գրիգորյան

Անուշ Գրիգորյանը միացել է «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ին 2011 թ.-ին՝ որպես ՀՀ ֆինանսների նախարարության կողմից նոր որակավորված աուդիտոր: Մինչ «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ին միանալը Անուշն աուդիտի ոլորտում փորձառություն է ձեռք բերել աուդիտորական մեծ քառյակի ընկերությունում Մոսկվա քաղաքում, որից հետո նշանակվել «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ում՝ որպես աուդիտի մենեջեր:
Անուշ Գրիգորյանը ՖՀՄՍ-երի վերաբերյալ դասախոսություն է կարդում Հայաստանի հաշվապահների և աուդիտոորների ասոցիացիայում (ՀՀԱԱ):
Անուշ Գրիգորյանը հաճախորդների պորտֆելի կառավարումը համատեղում է նաև անձնակազմի վերապատրաստման, առաջխաղացման և ուսուցանման, ինչպես նաև ընկերության որակի հսկողության համակարգի մշակման հետ:
Անուշ Գրիգորյանն Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի (ACCA) անդամ է: Անուշը հանդիսանում է նաև ՆԱԻ և ՀՀԱԱ լիիրավ անդամ: