Արամ Մարտիրոսյան

Aram M.
Արամ Մարտիրոսյան
Հաշվապահական և հարկային ծառայությունների խորհրդատու

Արամ Մարտիրոսյանը «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ին է միացել 2011 թվականին՝ որպես հաշվապահահական և հարկային խորհրդատու՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ֆինանսներ և վարկ» մասնագիտությամբ  բակալավրի աստիճան ստանալուց հետո: Այդ պահից ի վեր, Արամը ձեռք է բերել նշանակալի փորձ ֆինանսական և կառավարչական հաշվապահության և ՀՀ հարկային օրենսդրության գծով գյուղատնտեսության, առևտրի, արտադրության և ծառայությունների տարբեր ոլորտներում: 2013 թվականին Արամը ստացել է «Հանրային ֆինանսներ» մագիստրոսի կոչում նույն համալսարանում: 

2015-2018 թվականներին Արամը շարունակել է իր մասնագիտական գործունեությունը Մոսկվայում՝ «Տաշիր Գրուպ»-ում որպես ֆինանսան վերլուծաբան՝ առնչվելով շինարարության, անշարժ գույքի կառավարման, հյուրանոցային և ռեստորանային ոլորտներին, ինչպես նաև առևտրի կենտրոնների գործունեությանը:

2018թ. դեկտեմբերին Արամը վերադարձել է ՀՀ և կրկին միացել «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ի հաշվապահական թիմին: Արամը սահուն խոսում է ռուսերեն և ունի անգլերենով աշխատելու բավարար գիտելիքներ:

Արամը ներկայումս հանդիսանում է ՀՀԱԱ որակավորման ծրագրի մասնակից: