Arevik Harutyunyan

Արևիկ
Արևիկ Հարությունյան
Աուդիտի մենեջեր

Արևիկ Հարությունյանն ունի 12 տարվա փորձառություն աուդիտի և հարակից բնագավառներում և միացել է Էյ-Էն Աուդիտ ՓԲԸ-ի թիմին 2020 թ. հունվարից՝ որպես աուդիտի մենեջեր։ Մինչ այդ նա իր աուդիտորական փորձը ձեռք է բերել մեծ քառյակի աուդիտորական կազմակերպություններում՝ աշխատելով Հայաստանի Հանրապետությունում, Ռւսաստանում, Վրաստանում, Մոնղոլիայում և Չեխիայի Հանրապետությունում: Արևիկը նաև մասնակցել է ներքին աուդիտի և հատուկ գործընթացների իրականացման աշխատանքներին:
Արևիկ Հարությունյանը ACCA անդամ է և ունի ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրամադրված աուդիտորի որակավորման վկայական։ Նա գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի Կառավարում բաժինը՝ ստանալով տնտեսագետիորակավորում։