Գրիգոր Ղազարյան

Գրիգոր Ղազարյան
Աուդիտոր-օգնական

Գրիգոր Ղազարյանը 2019թ. ապրիլից աշխատանքային պրակտիկա է անցել «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ում, իսկ արդեն մեկ ամիս անց հիմնական աշխատանքի ընդունվել նույն ընկերության Աուդիտի բաժնում՝ որպես աուդիտոր-օգնական:

2013թ.-ին ընդունվել է Երևանի Պետական Համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ և 2019թ.-ին ստացել տնտեսագետի բակալավրի աստիճան։ Այժմ Գրիգորը սովորում է նույն համալսարանի մագիստրատուրայում՝ հաշվապահություն և աուդիտ մասնագիտացմամբ: 2019թ.-ին Գրիգորն ընդունվել է նաև ՀՀ Պետական Կառավարման Ակադեմիայի գործարար վարչարարության մագիստրատուրայի բաժին:

2015-2017թթ. ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում: