Գայանե Վարդանյան

Գայանե Վարդանյան
Ֆինանսական կազմակերպությունների մենեջեր

Գայանեն «Էյ-ԷՆ աուդիտ» ՓԲԸ թիմին 2020թ․-ի հունվարից՝ նախ որպես աուդիտոր, այնուհետև անցում է կատարել հաշվապահական և հարկային ծառայությունների բաժին: Ներկայումս նա  է մենեջեր է այդ բաժնում և կոորդինացնում է ֆինանսական հատվածի կազմակերպություններին մատուցվող ծառայությունները: Նախքան «Էյ-ԷՆ աուդիտ» ՓԲԸ–ին միանալը, Գայանեն կուտակել է զգալի մասնագիտական փորձ ավելի քան 15 տարի) ինչպես ֆինանսական, այնպես էլ իրական հատվածներում (որպես արժեթղթերով գործարքների գլխավորմասնագետ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում, որպես գլխավոր հաշվապահ «Ալֆասեքյուրիթիզ» ՍՊԸ-ում և  «Պրիվատ Ինվեստ» ՓԲԸ ներդրումային ընկերությունում, և որպես հաշվապահ «Ար և Ար Քընսթրաքշն»  ՓԲԸ-ում)։

2005 թվականին Գայանեն ավարտել է Երևանի Պետական Տնտեսագիտական համալսարանի Արժեթղթերիշուկայի կառավարում և վերլուծություն բաժինը։ Գայանեն նաև ունի Արդյունաբերական ճարտարագիտության և համակարգերի կառավարման մագիստրոսի աստիճան Հայաստանի ամերիկյան համալսարանից:

Նա 2014 թվականից ACCA-ի ուսանող է և մինչ օրս հանձնել է F1-F9 մակարդակի քննությունները։ Նա ՀՀ ԿԲ կոմիցստացել է ներդրումային ընկերությունների պահառուի և ներդրումային ֆոնդի պահառուի որակավորման վկայականներ, ինչպես նաև ներդրումային ընկերության ներքին աուդիտի, գլխավոր հաշվապահի, արժեթղթերի շուկայի դիլերի որակավորման վկայականներ։

2022 թվականի հունվարից որպես աուդիտոր անդամակցում է Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատին: