Շարունակական մասնագիտական զարգացում բնության գրկում

2016թ. հուլիս ամսին «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ն իր ողջ անձնակազմի համար կազմակերպեց հերթական ամենամյա քառօրյա հանգիստը Հանքավան քաղաքի գողտրիկ հանգստավայրերից մեկում:

Նպատակը պարզ էր՝ իր աշախատակիցների հանդեպ տածած կորպորատիվ բարձր սոցիալական պատասխանատվության շրջանակներում կազմակերպել աշխատակիցների հանգիստը, որը համակցվեց մի շարք շարունակական մասնագիտական զարգացման դասըթնացներով: Դրանցից ամենաակնառուն 2016 թվականի հունվարի 13-ին ՖՀՄՍԽ-ի կողմից հրապարակված «Վարձակալություններ» ՖՀՄՍ 16-ին նվիրված սեմինարն էր, որի ընթացքում  «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ի տնօրեն Արթուր Հարությունյանը ներկայացրեց նոր ստանդարտի հիմնական սկզբունքները, սկզբնական ճանաչման ու չափման նոր մոտեցումները, ինչպես նաև ներկայումս գործող «Վարձակալություններ» ՀՀՄՍ 17-ի հետ համեմատական վերլուծությունը:

Սեմինարների շարք անցկացվեց նաև աուդիտի մենեջեր Անուշ Գրիգորյանի կողմից, որը ներկայացրեց աուդիտի հիմունքները և աուդիտի իրականցման մեթոդաբանությունը  «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ում: